Եթե ընկերդ ունի այս տասը սովորույթները, ամուսնացիր նրա հետ
1. Նա գիտի, որ դու ամենաշատը սիրում ես նախաճաշել
Նա ուշադրություն է դարձնում մանրուքներին, հիշում է այն ամենը, ինչ սիրում ես: Այդ պատճառով միշտ պատրաստ է զարմացնել քեզ:
2. Նա տուն վերադառնալիս գրում է քեզ
Օրինակ՝ «10 րոպեից դուրս եմ գալիս: Կհանդիպենք»: Կամ հարցնում է, թե ինչ է պետք գնել ճանապարհին: Նա ուզում է, որ իմանաս, որ հիշում է քո մասին: Ուզում է, որ չանհանգստանաս, թե որտեղ է, որպեսզի հասցնես պատրաստվել, եթե պատրաստվում եք ինչ-որ տեղ գնալ:
3. Նա հոգ է տանում քո մասին
Երբ հիվանդ ես, նա դեղատուն է վազում, իսկ վերադարձի ճանապարհին նաեւ քո սիրելի շոկոլադն է գնում: Նա քեզ ստիպում է ընդունել դեղահաբերն ու հավի արգանակ ուտել, քանի որ հոգ է տանում քո մասին:
4. Նա օրվա ընթացքում հենց այնպես զանգահարում է քեզ
Հնարավոր է՝ ուզում է ինչ-որ բան պատմել: Հնարավոր է՝ պարզապես ուզում է հարցնել, թե ինչպես ես: Նա պարզապես ուզում է ձայնդ լսել:
5. Նա քեզ համար ժամանակ է գտնում
Կարեւոր չէ, թե որքան զբաղված է նա, երբեք չի մոռանում ժամանակ հատկացնել ձեր երկուսի համար: Նրա համար առաջնահերթը դու ես: Նա չի վախենում չեղարկել ընկերների հետ հանդիպումը՝ երեկոն քեզ հետ անցկացնելու համար:
6. Նա պատասխանում է քո բոլոր զանգերին ու հաղորդագրություններին
նա հուսալի է: Նա առանց կապ հաստատելու մի քանի օր չի անհետանում:
7. Նա չի շփվում իր նախկին ընկերուհիների հետ
Ոչ մի լավ բան մի սպասեք, եթե նա մինչեւ հիմա մտերիմ հարաբերություններ ունի նախկին ընկերուհիների հետ: Ոչ մի տարօրինակ զանգ կամ հաղորդագրություն չպետք է լինի:
8. Նա կարողանում է խենթություններ անել
Նա բղավում է 7-ամյա տղայի պես, երբ նրա նախընտրած ֆուտբոլային թիմը հաղթում է: Դուք մարտնչում եք բարձերոով, երբ չեք կարողանում որոշել, թե ով պետք է առաջինն անկողնուց ելնի եւ միացնի թեյնիկը:
9. Նա իսկական ընկերներ ունի
Եվ նա գնահատում է նրանց, եթե նույնիսկ նրանք ապրում են տարբեր քաղաքներում կամ երկրներում: Նրանք պարբերաբար շփվում են, հանդիպում: Դա հավատարիմ մարդու նշան է:
10. Նա բարի բոլորի հանդեպ
Գոնե մեծամասնության: Հատկապես սպասարկող անձնակազմի եւ կենդանիների հանդեպ: