Ո՞վ է Եռաբլուրում՝ հայ քաջորդիների կողքին հանգչող, գեղեցկադեմ այս աղջիկը․ Պատմություն, որից փշաքաղվում ես․․․
Եռաբլուրում՝ հայ քաջորդիների եղբայրական գերեզմանոցում, հանգչում է նաեւ մի գեղեցկադեմ աղջիկ՝ 1966 թվականին ծնված Նունե Աբրահամյանը: Ոչ այնքան երջանիկ մանկություն է ունեցել նա: Դեռ երկու տարեկան էր, երբ ավտովթարից մահացավ քսանութամյա հայրը: Այդ ժամանակ դեռ փոքրիկ Նունեն չգիտեր, որ իրեն եւս վիճակված էր քսանութ գարուն ապրել…
Մայրը՝ ազգությամբ ռուս Լիդա Աբրահամյանը, նվիրումով մեծացրեց իր երեք երեխաներին: Հետագայում Նունեի եղբայրը մեկնեց Սվերդլովսկ, քույրը՝ Կրասնոդար, սակայն Նունեն իր բախտը կապեց մայր Հայաստանի հետ:
Սիրում էր մարզական կյանքը եւ ամազոնուհիների ռոմանտիկ կերպարը նրան հուշեց նետաձիգ դառնալ: Ընդունվեց «Սպարտակ» կամավոր մարզական ընկերության նետաձգության խումբը եւ շատ կարճ ժամանակամիջոցում ընդգրկվեց հավաքականի կազմում, դարձավ հանրապետության բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր:
1988 թվականի երկրաշարժն ալեկոծեց զգայուն աղջկան: Նա անդամագրվեց Կարմիր Խաչին եւ օգնում էր հաշմանդամներին, իսկ 1990 թվականից աշխատում էր վերականգնողական թերապիայի ինստիտուտի Կարմիր Խաչի բաժանմունքում, որտեղ օրեցօր ավելանում էին վիրավոր ազատամարտիկները:
Մի օր էլ որոշեց, որ հայրենիքի համար այդ ծանր օրերին իր տեղն Արցախում է:
Աղբյուր՝ «Հայրենասեր» / Hayrenaser