Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026 Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej Times
Lifestyle

Սպասվում է օրվա լավ սկիզբ. աստղագուշակ սեպտեմբերի 6-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Երկվորյակ: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Երկվորյակներ ծրագրած գնումները կհետաձգեն :

Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Խեցգետին: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Առյուծ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:

Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ ,իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Կույս: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:

Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:

Կշեռք: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

Կարիճ: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Աղեղնավոր: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:

Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

Այծեղջյուր: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը,եթե իհարկե ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:

Ջրհոս: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել:Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն:Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:

Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի, սակայն ձեզ կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:

Ձկներ: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է թշնամիներ ձեռք բերեք:

Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները: Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցնացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն:Ժամադրության հրավեր կստանաք, և այն ընդունելու դեպքում՝ չեք զղջա: