Այսօր պետք է առավելագույնս անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ. Հորոսկոպ՝ Սեպտեմբերի 2ի համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյեր
Այսօր պետք է ազատվեք վաղուց կուտակված սիրային հոգսերից։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է դուրս մղել այդ մտքերը՝ թույլ տալով, որ իրադարձություններն ընթանան իրենց հունով։
Ցլեր
Այսօր Ձեր սիրելին ձեր կարիքն ունի, եւ սա լավ հնարավորություն է գործով, ոչ թե խոսքով ապացուցելու, թե ինչպես եք նրան վերաբերում։ Դուք պետք է սատարեք ձեր զուգընկերոջը, ցույց տաք նրան, որ նրա կողքին եք։
Երկվորյակներ
Այսօր աստղերը ձեզ երջանիկ եւ անհոգ օր են խոստանում սիրո մեջ։ Փողոցում անծանոթ մարդիկ կժպտան ձեզ, եւ պետք չէ զարմանալ դրանից, չէ՞ որ երջանկությունը վարակիչ է։
Խեցգետիններ
Այսօր եւ մոտակա օրերը ձեզ սպասվում է շատ պտղաբեր, ստեղծագործական ժամանակաշրջան։ Հետաքրքիր մտքերն ու գաղափարները կայցելել ձեզ գրեթե ամեն ոլորտում՝ լինի աշխատանքային, թե սիրային։
Առյուծներ
Այսօր աստղերը ձեզ կոչ են անում անկեղծանալ սիրելիի հետ։ Նա հակված է հասկանալ եւ ըմբռնումով մոտենալ յուրաքանչյուր հարցի։
Կույսեր
Այսօր հակառակ սեռին խելքահան անելու համար բավական է միայն արտաքինում եւ պահելաձեւի մեջ ռոմանտիզմ եւ առեղծվածայնություն ավելացնել։
Կշեռքներ
Այսօր կընկնեք մտածմունքների, երազանքների եւ երեւակայության գիրկը։ Սակայն Դուք պետք է այսօր կենտրոնանաք նրա վրա, որպեսզի իրականացնեք ձեր ամենանվիրական ցանկությունները եւ երեւակայությունները։
Կարիճներ
Այսօր պետք է առավելագույնս անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ եւ հաճախակի ականջ դնեք ձեր սրտի ձայնին։ Այն կհուշի ձեզ, ինչ անել եւ ինչպես վարվել։
Աղեղնավորներ
Այսօր աստղերը ձեզ հուշում են ռոմանտիկ ժամադրության գնալ։ Հրավիրեք սիրելիին ակումբ, սրճարան, ցուցահանդես կամ կինո։
Այծեղջյուրներ
Այսօր պետք է գործի դնեք ձեր հմտությունները՝ սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այսօր աստղերը կօգնեն ձեզ հասկանալ ոչ միայն ձեր սիրային խնդիրների եւ կասկածների պատճառը, այլեւ գտնել դրանք հաղթահարելու տարբերակներ։
Ջրհոսներ
Աստղերն այսօր ձեզ հուշում են, որ վաղուց ժամանակն է փոխել ձեր ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ ձեր հայացքները։
Ձկներ
Աստղերը հուշում են այսօր սիրելիի հետ հարաբերություններում վստահել սրտի ձային. այն ձեզ ցույց կտա ճիշտ ուղին։