44-օրյա պատերազմի զորահավաքային զորակոչից հրաժարվածները դատվում են. հերթական մեղադրյալը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել։
Բանն այն է, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես նշանառու, 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է։
Սակայն դրանից հետո պարտավոր լինելով զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով ծանուցագրում նշված օրը ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանում, նախ հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, ապա չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ այդ կերպ խուսափելով զորահավաքային զորակոչից։