«Արայիկն ասել է՝ տղերքին չեն տանջում, հանգիստ եղեք». մանրամսներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալենի, Վահեի ու Լևոնի ծնողները հանդիպել են Արայիկ Հարությունյանին։ Հարությունյանը հավատացրել է, որ տղաների մոտ ամեն ինչ նորմալ է, 9 օրից տուն կվերադառնան։ Այս մասին MediaHub-ը տեղեկացավ արցախյան աղբյուրից։
«Արայիկն ասել է՝ հանգիստ եղեք, տղերքին չեն տանջում։ Ծնողներն իրականում վատ վիճակում են, բայց փորձում են դիմանալ։ Տղերքի հետ կապը պահվում է մեր ԱԱԾ-ի ու ռուս խաղաղապահների միջոցով»,-ասաց նա։
Աղբյուրի փոխանցմաբ՝ երեկվա միջադեպից հետո ռուս խաղաղապահներն այլևս քաղաքացիների չեն տեղափոխում, քանի որ անվտանգ տեղաշարժն ապահովված չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ երեկ ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։
Ավելին՝ այստեղ