Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

MyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBank How to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram" With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan
Lifestyle

Հնարավոր են ֆինանսական կորուստներ. օգոստոսի 28-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի::
Ցուլ. Որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների

Երկվորյակներ. իրականացմանըՀաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:

Խեցգետին. Այսօր ուշադիր եղեք հատկապես առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Առյուծ.  Այսօր դուք չափից ավելի ինքնավստահ եք և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն սպասեցնել չի տա:

Կույս. Դուք այսօր հիանալի կարգավորում եք բոլոր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի անցնելու համար:

Կշեռք. Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:

Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց անհաջողություններում սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց:

Կարիճ. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք բոլորովին անհիմն թաքնված մտքեր փնտրում:  Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Աղեղնավոր. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խաղալիք ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին կարելի է պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրներ լուծել: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը:

Ջրհոս. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում  լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Ձկներ. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը