Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Legal

Հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս․ ոստիկանները ծեծել են Արցախում ակցիա իրականացնող քաղաքացուն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցի Դավիթ Մինասյանը քիչ առաջ ահազանգեց, որ իրեն երկու օր առաջ՝ ուրբաթ օրը իրավապահները բռնի ուժով բերման են ենթարկել, ինչ է թե ինքը մոտ 300 այլ արցախցիների հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով սննդով ապահովել իրենց։

«Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ սոված են։ Օր օրի վիճակն ավելի է բարդանում։ Մարդիկ աշխատում են, գումար վաստակում, բայց խանութները դատարկ են, ուտելիք չկա, որ գնենք, ուտենք։ Ու մենք դուրս էինք եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով խոսել, լուծումներ գտնել։ Մեր նախագահն ու նախարարները լռում են, ոչինչ չեն ասում, բայց մենք գիտենք, որ պահեստներում իրենք իրենց համար ամեն ինչ ունեն։ Մենք սոված ենք, իրենք ու իրենց հարազատները՝ կուշտ»,- MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց Մինասյանը։

Նա նշեց, որ ակցիային իր հետ մասնակցել են բազմազավակ ծնողներ, որոնց երեխաները ևս ուտելիք չունեն, մարդ է եղել, որ իր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ է դուրս եկել փողոց։ Եվ գիշերը երկուսի մոտակայքում, երբ մի քանի հոգի է մնացել հրապարակում, անձրև է սկսվել ու ինքը քայլել է դեպի տուն, իրեն բերման են ենթարկել.

«Քայլում էի, ոստիկանության «Ուազ»-ից երկու հոգի սև դիմակներով եկան, թևերս ոլորեցին ու ինձ տարան մեքենան գցեցին։ Հետո նրանցից մեկն իր դիմակը հանեց, ինձ հագցրեց, ձեռքերիս էլ ձեռնաշղթաներ գցեցին ու սկսեցին ինձ խփել։ Ասում էին՝ ինչի՞ ես դուրս եկել փողոց, ինչի՞ ես բողոքում, սաղս էլ սոված ենք։ Կամ եթե սով ա, բոլորս էլ պիտի սոված մնանք։ Ես էլ պատասխանեցի, որ բոլորիս համար եմ դուրս եկել։ Ինձ ծեծեցին, բայց դեմքիս չէին խփում, միայն ականջիս են խփել, որ մինչև հիմա չեմ լսում»,- պատմեց Դավիթ Մինասյանը։

Նա նշեց, որ դիմակի անցքից տեսել է, որ իրեն տանում են Մարտակերտի Ոստիկանության բաժին։ Այնտեղ էլ, իր խոսքով, Մարտակերտի ու Ստեփանակերտի ոստիկանապետերն են բռնություն կիրառել իր նկատմամբ, հաջորդ օրն էլ ոստիկանության աշխատողներից մեկը հարցրել է՝ հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս։

«Ես էլ այդ ակցիայի օրը երեք կարտոֆիլ էի կերել առավոտյան, ամբողջ գիշեր սոված եմ անցկացրել, ուտելիք չկա։ Ինչևէ, հետո ինձ գիշերվա կեսին էլի դիմակ հագցրած բերեցին Ստեփանակերտ, մեր տնից մի քիչ վերև իջեցրին։ Բայց սա ի՞նչ է։ Հասկանո՞ւմ եք՝ ես արցախցի եմ, մարդ, որ աշխատում է, բայց ուտելիք չի կարողանում գնել։ Ամեն անգամ բողոքում ենք, բայց պատասխան տվող չկա։ Ով գնում պետնախարարի մոտ բողոքում է, մի երկու բան ստանում է, լռում է։ Էսպես էլ չենք կարող։ Իրենց համար ուտելիք կա, մեր համար՝ չկա։ Ուրբաթ օրը մենք հստակ պատասխաններ էինք ակնկալում, բայց նախագահը դուրս չեկավ, պետնախարարն էլ մարդկանց միջոցով փոխանցեց, թե մի շաբաթ էլ համբերեք։ Բայց ո՞նց համբերենք, սովամահ ենք լինում, իրենց ստերից էլ կուշտ ենք»,- ամփոփեց խոսքը Դավիթ Մինասյանը։