Մաղադանոսը, քաղցկեղի դեմ պայքարի միջոց է
Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է: Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։
Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։ Բանն այն է, որ մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչ։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։
Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։
Մաղադանոսը նպաստում է օրգանիզմում կուտակված թույների դուրսբերմանը և, ամենակարևորը, պաշտպանում է երիկամները քարերի գոյացությունից։
Մաղադանոսը հրաշալի հակաօքսիդանտ է, որը մարմնի բջիջները պաշտպանում է ծերացումից։
Այն օգտակար է նաև մաշկի առողջության համար, քանի որ այս բույսն օժտված է հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով։
Եվ վերջապես, այս խոտաբույսը մեր օրգանիզմին մատակարարում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը և ծծումբը, ինչպես նաև C վիտամինը և բետա-կարոտինը։