Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Ինչի՞ մասին է վկայում ականջի ցավը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դրանց պատճառները մի քանիսն են, օրինակ, ականջում որևէ ինֆեկցիոն գործընթաց,  նշագեղձերի բորբոքում և այլն: Բացի այդ, ցավի պատճառը, հնարավոր է կապված չլինի ականջի հետ: Հաճախ այդ հատված են մղվում պարանոցում, ողնաշարում առաջացած ցավերը կամ նյարդերի բորբոքման դեպքում:

Օտիտ (ականջաբորբ) - Առաջին հերթին, ականջներում ցավի պատճառ կարող է լինել միջին օտիտը: Տարբերում են դրա երեք հիմնական ձևերը` սահմանափակ, տարածուն և միջին: Սահմանափակ օտիտը, ամենից հաճախ առաջանում է ֆուրունկուլոզի` ճարպագեղձերի բորբոքման պատճառով, որը կարող է սկսվել, եթե ականջները բամբակե փայտիկով ճիշտ չեն մաքրվել:

Հիվանդությունը զարգանում է ցածր իմունիտետի, պոդագրայի, ավիտամիոզի կամ շաքարային դիաբետի դեպքում: Բորբոքման պատճառն Էլ ստաֆիլակոկային ինֆեկցիայի առկայությունն է: Տարածուն օտիտը քրոնիկական թարախայի օտիտի բարդությունն է, երբեմն բորբոքումը փոխանցվում է ականջի թմբկաթաղանթին:

Նշագեղձերի բորբոքում կամ սինուսիտ - Ականջներում ցավ կարող է  հրահրվել նաև նշագեղձերի կամ հարքթային ծոցերի (սինուսիտ) բորբոքման  հետևանքով: Բացի այդ, ականջների ուժեղ ցավի պատճառ կարող են լինել մրսածությունը, ցրտահարությունը կամ այրվածքները:

Ականջախեցիները - Ականջներում ցավի պատճառներից մեկը պերիխոնդրիտի` ականջի կռճիկի հյուսվածքներում ինֆեկցիոն գործընթացների ախտանիշը կարող է լինել: Ականջի հիվանդությունների առավել տարածված տեսակներից է ականջի արտաքին հատվածի սուր բորբոքումը` արտաքին օտիտ: Մեծ մասամբ այն առաջանում է ականջների մեջ աղտոտված ջուր լցվելու հետևանքով, օրինակ լողավազաններում լողանալուց հետո:

Ծծմբային խցանումներ - Յուրաքանչյուր մարդու ականջներում ծծումբ է հավաքվում: Այն անհրաժեշտ է ականջների ներքին հատվածներն իֆեկցիաներից պաշտպանելու համար: Սակայն դրա ավելցուկը մեծ մասամբ լսողության իջեցման կամ ականջի ցավի պատճառ է դառնում: Այդ դեպքում անհրաժեշտ է ծծումբը փափկեցնող կաթիլներ օգտագործել: Եթե դա չի օգնում, բժիշկ-ականջաբանը կմաքրի ականջային խողովակը, դրա մեջ ներարկիչով հեղուկ լցնելով:

Ոսկրերը նույնպես բորբոքվում են - Ականջի սուր ցավերի պատճառներից է մաստոիդը` քունքոսկրի պտկաձև ելունի բորբոքումը (այն տեղակայված է ականջի ետևում): Հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է պուլսացող ցավերով, լսողության վատացմամբ, ընդհանուր թուլությամբ, այտուցների դրսևորմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ականջից թարախային արտադրությամբ և այլն: Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել քիթ, կոկորդ, ականջաբանին:

Եթե ցավը մղվում է դեպի ականջը - Նման ցավերը կարող են թաքնված լինել օրգանիզմի մեկ այլ հատվածներում: Դրանք  ճառագայթվող ցավեր են: Հանդիպում են խոզուկի դեպքում, երբ բորբոքվում են հարականջային թքագեղձերը:

Բացի այդ, պատճառներից են նաև ատամների, քթի և կոկորդի հիվանդությունները: Դրանց են դասվում նաև խոցերն ու  աբսցեսները (թարախակույտ), որոնք ախտահարում են  ծնոտը, կոկորդը, նշագեղձերը, կերակրափողը, գանգուղեղային նյարդերի բորբոքումները:

Լինում են դեպքեր, երբ ականջները ցավում են առանց լսողության վատացման: Օրինակ, դա հնարավոր է արտաքին ականջի սուր բորբոքային գործընթացների, նաև քունքստործնոտային հոդի ձևախախտված օստեոարթրոզի դեպքում, որն ախտարահորւմ է հարականջային գեղձը: Բացի այդ, պատճառ կարող է դառնալ լիմֆադենիտը` ականջին մոտ գտնվող ավշային հանգույցների բորբոքումը: