Խնձորի հյութի վնասակար հատկությունները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խնձորի թարմ հյութը հայտնի է իր օգտակար և առողջարար ազդեցություններով: Այն դրական ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի, ուղեղի բջիջների վրա, դիմակայում Ալցգեյմերի հիվանդությանը: Ըստ մասնագետների՝ բավական է օրական 250-300 գրամ խնձորի հյութ, որպեսզի գլխուղեղը պաշտպանի սկլերոզի վտանգից:
Սակայն բժիշկները զգուշացնում են, որ խնձորի հյութը բավականին շաքար է պարունակում, դրանում բացակայում են պետկինները և ֆլավոնոիդները: Այն չափից շատ օգտագործելու դեպքում շաքարախտով հիվանդանալու վտանգ է առաջանում: Ինչպես նաև կարող են առաջանալ սրտանոթյին համակարգի հիվանդություններ: Բացի այդ, այն «ախորժակ է բացում», ինչն էլ կարող է հանգեցնել գիրացման: Առհասարակ, ավելի ճիշտ կլինի հյութը փոխարինել մրգով: