Արամ Ասատրյան. սիրված երգչի տեղը մինչ օրս դատարկ է. լուսանկարներ
Ցավով ենք հիշում վաղամեռիկ երգիչ Արամ Ասատրյանի կորստի փաստը: Այսօր Oragir.info-ն ձեզ է ներկայացնում սիրված երգչի կյանքն ու ստեղծագործական ուղին:
Արամ Հապետի Ասատրյանը ծնվել է 1953թ-ի մարտի 3-ին՝ Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։
1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։
Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում,ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։
2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։
Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։
Արամ Ասատրյանը ունեցել է երեք զավակ և մեկ դուստր։
Արտաշես Ասատրյան
Տիգրան Ասատրյան
Սեդրակ Ասատրյան (վախճանվել է)
Զվարթ Ասատրյան