Ադրբեջանական ծագումով հայտնի երգչուհի Գուգուշը համե՞րգ կտա Երեւանում (Տեսանյութ)
Iravunk.com-ը գրում է.
Ադրբեջանական ծագումով, բայց ծնունդով իրանցի հայտնի երգչուհի եւ դերասանուհի ԳՈՒԳՈՒՇԸ (իսկական անունը՝ Ֆաիգե Աթեշին) պատրաստվում է օգոստոսի 31-ին Երեւանում մենահամերգ ունենալ: Այս մասին երգչուհին նշել է սոցցանցում՝ իր պաշտոնական էջում:
Լուրն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, մի շարք ադրբեջանցի օգտատերեր, ուղղակի, հարձակվել են երգչուհու պաշտոնական էջի վրա եւ հորդորել նրան հրաժարվել այդ մտքից: Մեկնաբանությունների մեջ հատկապես ուշագրավ էր այն, որ այս լուսավոր դարում դեռ կան խավարամիտներ, որոնք կարծում են, թե իբր Հայաստանը Խոջալույում իրականացրել է ադրբեջանցիների ցեղասպանություն, ինչն էլ, որպես պատճառ են ներկայացնում, որի համար երգչուհին պետք է հրաժարվի երեւանյան համերգից:
Ի դեպ, իրականում ցեղասպանություն իրականացնողների մասին. 1970-ական թվականներին Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից մեկը համարվող այսօր արդեն 67-ամյա Գուգուշը բավական ճանաչված եւ սիրված է Թուրքիայում եւ ընդհանրապես՝ Անդրկովկասում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում