Բժիշկները շոկ ապրեցին, երբ 67-ամյա կնոջ աչքից հանեցին դա
Կնոջ մտքով էլ չէր անցնում, որ լինզաների մի մեծ զանգված մնացել է աչքի մեջ։ 67-ամյա կինը շոկի է ենթարկվում, երբ իմանում է, որ աչքի մեջ 27 լինզա կա։ Անգլիացի բժիշկները հիվանդի աչքը վիրահատելիս գտան լինզաների հսկայական հավաքածու։
British Medical Journal-ը հաղորդում է, որ մինչ նրան պատրաստում էին վիրահատության, նրանք գտան մի մուգ կապույտ օտար մարմին, որն իրականում 27 լինզաների հավաքածու էր։
Կինը գաղափար էլ չուներ, որ աչքի մեջ այդքան լինզա է հավաքվել՝ կարծելով, որ դրանց պատճառած անհարմարությունը բնական երևույթ է՝ կապված տարիքի հետ։
Սակայն, ինչպես պարզվեց, դա ամենևին էլ տարիքի հետ չէր կապված, չնայած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 27 անգամ մոռացել է հանել լինզաները, կարելի է ասել, որ տարիքն իրենն ասում է։
Բժիշկն ասում է, որ դա այնքան մեծ քանակություն էր, որ նրանք պարզապես ապշել են՝ ինչպես այս կինը չի նկատել դա։
Իրար կպած 17 լինզաները գտնելուց հետո բժիշկն ավելի խորն է գնացել աչքի մեջ ու գտել ևս 10 առանձին լինզաներ։
Այդ կինն արդեն 35 տարի է՝ օպտիկական լինզաներ է գտնում։