Instagram-ում գովազդային գրառում անելու համար Կրիշտիանու Ռոնալդուն ստանում է 310,000 դոլար. իսկ որքան են ստանում Սելենա Գոմեսն ու Քիմ Քարդաշյանը
Ինչպես գիտենք, Instagram-ը հայտնի աստղերի համար ոչ միայն գեղեցիկ լուսանկարներով ու տեսանյութերով կիսվելու հարթակ է, այլև տարբեր ընկերություններ կամ ծառայություններ գովազդելու միջոց, որով հաճախ նույնիսկ միլիոնավոր դոլարներ են վաստակում:
Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արևմտյան աստղերի առաջին 10-յակին, որն ընդգրկում է Instagram-ում գովազդային գրառման համար ամենաշատ գումար վաստակող հայտնիները:
Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ, Instagram-ում 122 մլն հետևորդ ունի երգչուհի Սելենա Գոմեսը, ով մեկ գրառման համար ստանում է 550.000 դոլար:
Նրան է հաջորդում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով վորցնում է կես մլն դոլար: Իսկ ահա եռյակում է գտնվում ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի քան 100 մլն հետևորդների շրջանում որևէ բան գովազդելու համար ստանում է 400.000 դոլար:
Աղբյուրը փոխանցմամաբ, Քարդաշյանի քույրերը՝ Քայլի Ջեները, Քենդալ Ջեները, Քլոե Քարդաշյանն ու Քորթնի Քարդաշյանը, գովազդային 1 գրառման համար ստանում են համապատասխանաբար 400.000, 370.000, 250.000-ական դոլար:
Ցանկի լավագույն 10-յակը եզրափակում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, ով ստանում է 120.000 դոլար: