Ադրբեջանի դեմ Հայաստանի նոր դիմումն արդեն ներկայացվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված 2022թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխությանն ենթարկելու խնդրանքով, ապահովելու համար ոչ միայն 2020թ. հակամարտությամբ պայմանավորված գերեվարված բոլոր անձանց, այլ նաև դրանից հետո որևէ այլ զինված հակամարտությամբ պայմանավորված գերեվարման ենթարկված բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանությունը, ներկայացնելով նաև Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման լուրջ խախտումների մասին։