Վերադարձված ռազմագերիները հարցաքննվում են
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական գերությունից վերադարձած հինգ զինծառայողները հարցաքննվում են:
«Զինծառայողները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը, Վանաձորից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ: