Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Lifestyle

Ամառային սեքսի առանձնահատկությունները

Արդեն շոգ ամառ է, եւ շատերս պատրաստվում ենք մեկնել ամառային հանգստի՝ վայելելու արձակուրդային օրերը: Հանգստի ամենանախընտրելի ձեւը ծովափնյա վայրեր այցելելն է, ոմանք էլ նախընտրում են լեռնանտառային հանգստյան տներն ու առողջարանները: Հենց այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում խոսել նոր ծանոթությունների, ամառային ինտիմ հարաբերությունների եւ թույլ տրվող սխալների մասին: Չէ՞ որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի կարեւոր մասն է կազմում, առանց որի ոչինչ լիարժեք չի լինի, նույնիսկ ամառային հանգիստը:

Թեմայի շուրջ  հրավիրվել էր ասուլիս, եւ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց շոգ եղանակի առանձնահատկություններից, սեռական առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններից, թույլ տրվող սխալներից եւ այլն: Ըստ նրա՝ գարնան գալուն պես մեծանում է մարդկանց սեռական ակտիվությունն ու ցանկությունը, եւ եթե խոսում ենք ամռան մասին, ապա պետք է հաշվի առնենք տոթն ու շոգ եղանակը: Եթե սեռական հարաբերութունների համար նախընտրելի սենյակային ջերմաստիճանը 18-23 աստիճանն է, ապա ծովափնյա վայրերում եւ հանգստյան տներում այդ պայմանները հաճախ բացակայում են: Այս պարագայում բարձրանում է արյան ճնշումը, արագանում է սրտի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետի խոսքով՝ քիչ չեն ինֆարկտների, ինսուլտների, իսկ մեծահասակների դեպքում՝ հանկարծամահության դեպքերը:

«Խոսքը վերաբերում է հատկապես մեծահասակներին, քանի որ երիտասարդների դեպքում օրգանիզմի պաշտպանողական հատկություններն ավելի ուժեղ են, իմունիտետն ավելի բարձր է, նյարդային, սրտանոթային եւ հորմոնալ համակարգերն ավելի կայուն են, ինչն էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ հիվանդությունների առաջացումից: Այնպես որ, հնարավորինս պետք է զգույշ լինել»,- նշեց Մարատ Զաքարյանը:

Շատերս անգամ չգիտենք, որ ծովափնյա ավազի վրա նստելը կամ դրանով ծածկվելը, երեխաների դեպքում՝ ավազների մեջ թավալ գալը, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել եւ մի շարք վարակների առաջացման պատճառ դառնալ: Պարզվում է՝ որտեղ կա տաքություն, շոգ եւ խոնավություն, այնտեղ ավելի շատ են վնասակար բակտերիաները: Այս դեպքում խոսքը ծովափնյա ավազների, հանգստյան տների եւ հյուրանոցների մասին է, որտեղ հանգստանում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը: Բժիշկն ասում է, որ հատկապես երեխաների դեպքում պետք է ուշադիր լինել եւ թույլ չտալ խաղալ կիսաթաց ավազով:

Ինֆեկցիաների առաջացման մյուս ամենահայտնի պատճառը անծանոթների հետ սեռական հարաբերություններն են: Սեքսապաթոլոգը նկատում է՝ հաճախ նույնիսկ առանց զուգընկերոջ անունն իմանալու՝ համաձայնում են ինտիմ հարաբերություն ունենալ: Շատ դեպքերում նույնիսկ չեն հիշում պաշտպանվելու մասին, ինչն էլ ավելի է մեծացնում տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը. «Ես, իհարկե, նորություններ չեմ ասում, բայց պետք է զգույշ լինել, բոլոր դեպքերում պաշտպանվել: Իսկ ամենալավ պաշտպանական միջոցն անծանոթների հետ հաճախակի ինտիմ կապերի մեջ չմտնելն է: Պետք է կարողանալ «ոչ» ասել»:

Արդյո՞ք ոգելից խմիչքները խթանում են սեռական ակտիվության բարձրացմանը կամ ցանկության առաջացմանը. Մարատ Զաքարյանի խոսքով՝ շատ դեպքերում ալկոհոլը բարձրացնում է սեռական ցանկությունը, բայց միեւնույն ժամանակ շատ խմելն արդեն էրեկցիայի խնդիրների է հանգեցնում, թուլություն է առաջանում, եւ մարդն այլեւս ի վիճակի չի լինում ակտիվություն դրսեւորել:

Այնպես որ, ամառային հանգստի մեկնելուց առաջ հաշվի առեք այս հանգամանքները եւ հետեւեք ձեր սեռական առողջությանը՝ արձակուրդները լիարժեք վայելելու եւ հետագա խնդիրներից խուսափելու համար: Կյանքը չի սկսվում եւ ավարտվում միայն հանգստյան տներում:):

Bravo.am