Իլոն Մասկի նախկին ընկերուհին՝ Գրայմսը, հայտնվել է Vogue-ի շապիկին
Կանադացի երգչուհի Գրայմսը հայտնվել է Vogue China-ի շապիկին։ SpaceX-ի և Tesla-ի ղեկավարի՝ Իլոն Մասկի նախկին ընկերուհին սոցցանցերում երկրպագուների հետ կիսվել է համապատասխան լուսանկարով։
Գրայմսը դարձել է Vogue ամսագրի չինական տարբերակի վերջին համարի հերոսուհին։ «Շնորհակալ եմ Vogue China-ի թիմին այս լուսանկարահանման ընթացքում հնարավորինս կրեատիվ լինելու համար: Սա իմ սիրելի շապիկն է»,- խոստովանել է նա:
Իլոն Մասքը և Գրայմսը սկսել են հանդիպել 2018 թվականին։ 2020 թվականի մայիսին զույգը որդի ունեցավ, որին անսովոր անվանում տվեցին՝ X Æ A-12։ 2021 թվականի սեպտեմբերին նրանք հայտարարեցին իրենց բաժանման մասին, իսկ բաժանումից երեք ամիս անց՝ դեկտեմբերին, փոխնակ մայրը լույս աշխարհ բերեց իրենց դստերը՝ Y-ին։
2022 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Գրայմսը հանդիպում է տրանսգենդեր կին Չելսի Մենինգի հետ, սակայն նրանք բաժանվեցին հուլիսին։