«Եվրատեսիլ 2022»-ի հաղթողները հայտնվել են սկանդալի կենտրոնում
«Եվրատեսիլ 2022»-ի հաղթող ուկրաինական Kalush Orchestra խումբը Չեռնոգորիայում՝ Sea Dance երաժշտական փառատոնում՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ այնտեղ ռուս դիջեյների մասնակցության պատճառով, հայտնում է TVcenter.ru պորտալը։
Փառատոնի կազմակերպիչների հետ կոնֆլիկտը ծագել է փառատոնին ռուս դիջեյներ Նինա Կրավիցի և Անֆիսա Լետյագոյի մասնակցության պատճառով։ Ուկրաինական խումբը պահանջել է դուրս հանել դիջեյներին Sea Dance փառատոնից՝ այնտեղ ելույթից հրաժարվելու սպառնալիքով։ Սակայն կազմակերպիչները հրաժարվել են կատարել նրանց պահանջը։
Ցանկացած կատարողի ելույթի չեղարկումը բացառապես իր ազգության, ռասայի կամ կրոնի հիման վրա հակասում է այն արժեքներին, որոնք պաշտպանում է Sea Dance-ը»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ: