«Չկա ավելի գեղեցիկ երեւույթ, երբ կինը հիանում ու սատարում է մեկ այլ կնոջ»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Լիլիթը հմայիչ ու դասական կերպարում է․ կրում է սպիտակ զգեստ։ մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «Շնորհակալ եմ ձեզ, որ միշտ իմ կողքին եք, շնորհակալ եմ ձեզ, ձեր կին տեսակի համար։ Չկա ավելի գեղեցիկ երևույթ, երբ կինը հիանում ու սատարում է մեկ այլ կնոջ, ուժեղ և ինքնաբավ տեսակն է դա։ Կեցցե’ք… ուժեղ կնոջ կողքին պետք է տղամարդ, ով թիկունք է, ցանկացած հարցում և ցանկացած պահի։ Քննադատող տեսակն ինձ համար թուլամորթ տղամարդու կերպարն է։ Մենք կարող ենք անսահման սեր տանք, եթե մեզ տան թևեր, երբ կտրում են, մենք դառնում ենք դատարկ ու անհոգի», - գրել է Լիլիթը։