Ֆրանչեսկո Տոտտին 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից (լուսանկարներ)
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է Իլարի Բլասիից 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին։
«20 տարվա ամուսնությունից հետո, ցավոք սրտի, իմ հարաբերությունները Իլարիի հետ ավարտվեցին։ Այն ամենը, ինչ ես ասել եմ վերջին ամիսներին, մեր երեխաներին պաշտպանելու փորձ է եղել։ Ես փորձեցի հաղթահարել իմ ամուսնության ճգնաժամը, բայց այսօր հասկանում եմ, որ բաժանումը թեև ցավալի է, բայց այլևս հնարավոր չէ խուսափել դրանից,- Տոտտիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Տոտտիի հետ հարաբերությունների խզման մասին տեղեկությունը հաստատել է նաև նրա նախկին կինը։
Տոտտին և Բլասին ամուսնացել են 2005 թվականին։ Նրանք երեք երեխա ունեն՝ Շանելը, Քրիստիանը և Իզաբելը։
