Մերիլին Մոնրոյի 3D թվայնացված լուսանկարները՝ հայտնի ամսագրում
Մերիլին Մոնրոն հայտնվել է CR Fashion Book China ամսագրի շապիկին: Խմբագիրները ստեղծել են լեգենդար դերասանուհու 3D մոդելը՝ թվայնացված արխիվային կադրերի հիման վրա։ Մոնրոն հայտնվել է Fendi-ի, Miu Miu-ի, Balenciaga-ի, Thom Browne-ի, Balmain-ի և David Koma-ի հագուստներով, ինչպես նաև Auroboros և Tribute Brand թվային նորաձևության տների մոդելներով:
Մերիլին Մոնրոն մահացել է 1962 թվականին՝ 36 տարեկան հասակում, բայց մինչ օրս փոփ մշակույթի խորհրդանիշ է: Վերջին երկու ամիսներին դերասանուհուն հատկապես հաճախ էին հիշում՝ կապված այն բանի հետ, որ Քիմ Քարդաշյանը Met Gala-ի պարահանդեսին կրում էր Մոնրոյի լեգենդար զգեստը, որով նա Ջոն Քենեդիի համար երգում էր «Happy Birthday, Mr. President»֊ը։
Ավելի վաղ Netflix-ը ներկայացրել էր «Շիկահեր» ֆիլմի առաջին թիզերը, որը պատմում է լեգենդար դերասանուհու կյանքի մասին։ Կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կատարել է Անա դե Արմասը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս ամառ՝ Վենետիկի կինոփառատոնում, իսկ «Շիկահերը» Netflix-ում կհայտնվի սեպտեմբերի 23-ին։