«Բարի օր Երեւանի սրտից»․ Արմինկա
Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, այս օրերին Հայաստանում է։
Երգչուհին նաեւ պարբերաբար պատմում է Հայաստանում ժամանացի մասին։ Նոր հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երիտասարդ մայրիկը վարդագույն շապիկ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ «Բարի օր Երեւանի սրտից»,- հրապարակումը մակագրել է նա։