Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Հուլիսի 1-ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

«Հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ, շատ լուրջ սահմանափակումներ ենք մենք իրականացնում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, օրինակ, բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել: Կամ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքը իրավական ուժ չի ունենալու: Հետևաբար, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա կարգավորվում է այս տարի ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով, որի համաձայն նաև պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, ինչպես նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների դիմաց վճարները հուլիսի 1-ից դարձյալ անկանխիկ են արվելու։

Բժշկական ու կրթական հաստատությունները այս հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխկին։

Նույն ժամանակացույցն է գործելու մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից ողջ Հայաստանում մասնավոր հատվածը, նոտարները, փաստաբանները աշխատավարձերը վճարելու են միայն անկանխիկ։

Ֆիզիկական անձանց դեպքում շեմը 500 հազար դրամը գերազանցող գործարքներն են, ընդ որում մեկ տարուց այդ շեմը իջեցվելու է 300 հազար դրամի։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը չի թաքցնում՝ կանխիկի նվազեցման գլխավոր նպատակը ստվերային տնտեսության կրճատումն է, որն էլ թույլ կտա իրեն ավելի շատ հարկ ու տուրք հավաքել։ Պաշտոնյան, սակայն, չկարողացավ նշել, թե որքան կարող է կազմել աճը։

«Բնականաբար, կանխիկով ապրանքաշրջանառությունը, կանխիկով գործարքները միանշանակ ստվերային տնտեսության գործոն են, և այդ գործոնի վերացումը միանշանակ բերելու է ավելի թափանցիկության և, բնականաբար, նաև հարկային եկամուտների որոշակի աճի: Գնահատական չունենք, բայց գործողությունների ծրագիր ունենք փոխարենը», - նշեց Բադասյանը:

Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանի խոսքով, նախորդ 12 տարիներին անկանխիկի շրջանառությունը Հայաստանում տարեկան աճել է մինչև 15 տոկոս և նախորդ տարվա արդյունքներով կազմել է ողջ շրջանառության գրեթե մեկ քառորդը կամ մոտ 3 տրիլիոն դրամ։

«Եթե մենք մտածում ենք կարճաժամկետ, անկանխիկը պարզապես հարմարավետ է, եթե մտածում ենք երկարաժամկետ, այդ հարկերը, որ մենք չենք վճարում, հետագայում գալիս դառնում են մեր այլ ծախսեր: Իսկ եթե մենք բոլորս վճարում ենք այն հարկերը, որ անհրաժեշտ է վճարել, մեր երկիրը դառնում է ավելի հարուստ, մեր երկրում իրականացվում են ավելի լավ ծրագրեր, ավելի հզոր, հարուստ ծրագրեր, և մենք բոլորս ավելի բարեկեցիկ կյանքով ենք ապրում: Սա է այս սոցիալական կոնտրակտի իմաստը, որը մենք անվանում ենք օրենք», - ընդգծեց Գևորգյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը դրական է գնահատում կանխիկի կրճատումը, սակայն, նրա կարծիքով, կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրել տնտեսվարողներին նախապատրաստելու և հանրությանը տեղեկացնելու համար, որը թույլ կտա, օրինակ, նվազագույն ծախսերով անկանխիկ գործառույթներ իրականացնել կամ փոքր ու միջին բիզնեսին տեխնիկապես պատրաստվել անկանխիկ վաճառքների իրականացմանը։

«Այս պահին բանկային համակարգն ունի հնարավորություն, օրինակ, ֆիզիկական անձանց դեպքում անվճար հաշիվ բացել, անվճար քարտ հանել, նաև դրանով գործարքներ կատարել, բայց մեր հանրության մեծ մասը դրա մասին տեղյակ չէ կամ չի կարողանում դրանից օգտվել», - ասաց տնտեսագետը:

Գործարար Սամսոն Գրիգորյանն ահազանգում է՝ նման կտրուկ եղանակով անկանխիկին անցնելը փաստացի լրացուցիչ հարկային բեռ կստեղծի հատկապես փոքր բիզնեսի համար, և եթե սրան էլ գումարենք բանկային միջնորդավճարները, այդ ողջ գումարը կարող է անհաղթահարելի դառնալ հաճախ փոքր մարժայով աշխատող գործարարների համար։

«Այսօր շրջանառության հարկի տոկոսը 1,5-5 է, մենք համարենք 1,5 փաստաթուղթ ունեցողների համար, իսկ բանկերի միջնորդավճարները, բոլորը անկանխիկ գործարքներով, ամբողջ շրջանառության չափով, 1,5 տոկոսից մինչև 5 տոկոս կհասնեն», - նշեց Գրիգորյանը:

«Ազատության» հարցին՝ «այսինքն՝ որևէ փոքր կամ միջին գործարար, եթե անցնում է անկանխիկի, տեսականորեն հնարավոր է իր շրջանառությունից առավելագույնը 10 տոկոս վճարի՞ բանկերին և պետությանը», գործարարը պատասխանեց. - «5 տոկոս առավելագույնը հնարավոր է վճարի բանկերին, 1,5-5 տոկոս՝ պետությանը՝ որպես հարկ, միասին հնարավոր է հասնել 10 տոկոսի»:

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը անհանգստացրել է նաև ավոտմեքենաների առքուվաճառքով զբաղվողներին։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի պնդմամբ՝ իրենց վաճառքը շարունակում է ցածր մնալ, իսկ նոր պայմանները լրացուցիչ ծախսեր և անհարմարություններ են ստեղծելու։

«Վիճաբանության մեջ ենք մտնում գնորդի հետ, ասում է՝ «մինչև իմ անունով չգրանցես, ես փողը չեմ փոխանցի», ես էլ կասեմ՝ «մինչև դու փողը չփոխանցեց, ես քո անունով չեմ գրանցի», - ասաց Հովհաննիսյանը:

Կա նաև այլ խնդիր. Գործարար Սամսոն Գրիգորյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ իշխանությունները ստիպեցին գնել մինչև 150 հազար դրամանոց նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնք նաև ունակ են քարտային վճարումներ ընդունել։

«Այսօր արդեն հայտարարում են, որ էդ սարքերը արդեն հին են, հարմար չեն, ես նույնիսկ ներքին ինֆորմացիա ունեմ, որ այն մարդիկ, ովքեր մինչ այս այդ սարքերի POS տերմինալը ակտիվացրել էին, հիմա նորերինը չեն ակտիվացնում, նույնիսկ նրանցը 23 թվականի ապրիլից անջատվելու է, այսինքն՝ շրջանառությունից հանվելու են այդ սարքերը: Այսինքն՝ տնտեսվարողները իրենց գումարը ջուրը գցեցին: Պետք է նոր սարքեր գնեն, որոնք էլի 120-150 հազար դրամ են, ու որքանով ես եմ տեղյակ, խնդիրը նրանում է, որ հին սարքերը անհպում վճարում չունեն, բայց նույն քարտը հնարավոր է նաև քաշելով ստանալ գումարը», - ներկայացրեց Գրիգորյանը:

Գործարարը հավելեց՝ այս ամենից զատ, ներկայում ընդամենը մեկ կազմակերպություն է լիցենզիա, սպասարկում տրամադրում՝ ՀԴՄ և քարտային անհպում վճարումներ ապահովող նոր սարքերի համար։ «Ֆյուչեր փեյմենթս սիսթեմս»-ը ստեղծվել է 2009-ին, որի բաժնետոմսերի 67 տոկոսը պատկանում է լայն հանրությանը անհայտ Գուրգեն Ռաֆայելի Գասպարյանին, իսկ 33 տոկոսը՝ Արթուր Ռուբենի Աբրահամյանին։

Կենտրոնական բանկից «Ազատությանը» արձագանքեցին, թե այս առումով իրենք որևէ պահանջ չեն ներկայացրել, և որևէ կազմակերպություն կարող է Visa, MasterCard, Мир և այլ միջազգային վճարային համակարգերից ստանալ դրանց քարտերը սպասարկելու լիցենզիա։ Հավելեցին՝ գլխավոր դրամատունը վիճակագրություն չի վարում, թե Հայաստանում որ ընկերություններն են ստացել նման լիցենզիա։

Ինչ վերաբերում է ՀԴՄ/քարտային վճարում ընդունող սարքերի հերթական՝ նոր տարբերակի գնմանը, ապա Կենտրոնական բանկից արձագանքել են, թե մեր օրերում ցանկացած տեխնիկային ներկայացվող պահանջները պարբերաբար փոփոխվում են, բնական է, որ լինելու է անհրաժեշտություն դրանք թարմացնելու: Միաժամանակ, «դեռ աշխատանքներ տարվում են կառավարության հետ, բայց մոտեցումն այն է, որ տնտեսվարողների համար այս փուլում ոչ մի հավելյալ ծախսեր դա իրենից չի ենթադրի»։

«Ազատության» զրուցակիցները պնդում են՝ իշխանություններին դժվար կլինի վերահսկել անկանխիկի պահպանումը։ Օրինակ՝ որևէ մեկը կարող է իր բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպել և տան վաճառքի գումարը կանխիկ ստանալ։ Արդյունքում՝ գործարքը իրավական ձևակերպում կստանա, իսկ առք ու վաճառքն էլ կիրականացվի կանխիկ։

«Իրականում կա այդպիսի ռիսկ, կարծում եմ, որ ավելի կշատանան: Այսօր ևս կան այդպիսի գործարքներ: Եթե վիճակագրությանը ուշադիր հետևենք, կնկատենք, որ 49, 48 միլիոն դրամի սահմաններով գործարքների թիվն ավելի շատ է, որովհետև այդ օրենքը, որ դրվեց՝ 50 միլիոն և ավելի գործարքները պետք է փոխանցումով կատարվի, եթե գինը մոտ է, հնարավոր է, որպեսզի լրացուցիչ ծախսերից խուսափեն, սխալ ձևակերպում տան», - ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

«Ազատությունը» դիմել է Պետեկամուտների կոմիտե՝ պարզաբանում ստանալու, թե ինչպես են պատրաստվում վերահսկել տնտեսվարողների անկանխիկ գործարքները։ Դեռ չեն պատասխանել։