Բիլի Այլիշը բաժանվել է սիրելիից
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը բաժանվել է դերասան Մեթյու Թայլեր Վորսից։ Այդ մասին տեղեկատվությունը դերասանը հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։
Մեկնաբանելով Այլիշից բաժանումը՝ Վորսը գրել է․ «Հարաբերություններն ավարտվում են։ Այդպես լինում է»։
30-ամյա դերասանին հաճախ էին մեղադրում սիրելիին դավաճանելու մեջ։ Սակայն Վորսը հայտարարել է, որ «ոչ ոք ոչ ոքի չի դավաճանել»։ Դերասանը դիմել է նաեւ հեյթերներին․ «Համացանցում ասեկոսեներ տարածելն ու ստելը վտանգավոր է։ Հազարավոր մարդիկ ժամանակ են ծախսում՝ գարշելի բաներ գրելու համար նրանց մասին, ում երբեք չեն ճանաչի։ Դա ամենաերկչոտ բանն է, ինչ հնարավոր է անել։ Ապրեք ձեր սեփական կյանքով»։
Մեթյու Թայլեր Վորսն ու Բիլի Այլիշը, ենթադրաբար, սկսել են հանդիպել 2021թ․-ին։ Նրանք անձնական կյանքը չէին հանրայնացնում։
Երգչուհին առայժմ չի մեկնաբանել բաժանումը։