Սիրո՞ւմ եք պաղպաղակ. կարդացեք սա
Sovkusom.ru-ն գրում է, որ չափավոր քանակով օգտագործելու դեպքում պաղպաղակը կարող է օգտակար լինել օրգանիզմին։
1. Ձմռանն ու ամռանը։ Պաղպաղակը սովորաբար համարվում է ամառային մթերք։ Սակայն այն կարող է անգինայի պատճառ դառնալ։ Ջերմաստիճանի կտրուկ անկմանն անսովոր օրգանիզմի համար այն կարող է հարված լինել։ Սակայն, եթե քիչ քանակով օգտագործեք և պարբերաբար, այն կարող է նվազեցնել մրսածության հավանականությունը։ Առողջությունը չի տուժի պաղպաղակի օգտագործումից, եթե չչարաշահեք։
2. Օգտակար նյութեր։ Պաղպաղակի բաղադրության մեջ մտնում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ։ Իհարկե, գերադասելի է պաղպաղակը պատրաստել տան պայմաններում, սակայն, եթե չկա դրա հնարավորությունը, նախապատվություն տվեք բնական պաղպաղակին։ Խուսափեք արտոմատիզատորներից և վառ գունավորիչներից։
3. Խթանում է ուղեղի աշխատանքը։ Ճապոնացի գիտնականներն անցկացված հետազոտության արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար պաղպաղակ են օգտագործում, մտավոր կարողություններն ավելի զարգացած են, նրանք առավել արագ են լուծում խնդիրները, ավելի լավ են կենտրոնանում։
Սա կապված է այն հանգամանքի հետ, որ պաղպաղակն արագ է յուրացվում և պարունակում է նյութեր, որոնք էներգիա են հաղորդում։ Այն սննդարար է, պարունակում է գլյուկոզա, որը խթանում է ուղեղի աշխատանքը։ Պաղպաղակը դրական ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի վրա։
Ինչպես և մյուս մթերքները, պաղապաղակը հակացուցումներ ունի։ Այն խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր տառապում են միգրենով։ Պաղպաղակն առհասարակ հակացուցված է դիաբետով տառապող անձանց։ Հարկավոր է ուշադիր լինել պաղպաղակ ընտրելիս։ Կաթնային պաղպաղակն ամենաքիչ ճարպերն է պարունակում, բայց՝ շատ շաքար։ Պլոմբիրն ամենայուղոտ պաղպաղակն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը