Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

Ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ 5 գործ ուղարկվել է դատարան

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը նախընթաց շրջանում պարբերաբար տրվել են քրեական վարքագծով անձանց կողմից հնարավոր ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման, պահման դեպքերը հայտնաբերելու, դրանց հնարավոր կիրառությունը կանխելուն ուղղված անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ և համակարգված միջոցառումների արդյունքում Լոռու մարզի տարբեր բնակավայրերում փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 66 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտանբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, տարբեր տեսակի հրազեններ և ռազմամթերք։

Հայտնաբերված զենքերն ապօրինի ձեռք բերելու և պահելու առնչությամբ նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ:

Հիշյալ քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազների ցուցումներով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Կատարված նախաքննության արդյունքում նշված գործերից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուս քրեական գործերով նախաքննոթյունը շարունակվում է։

Ելնելով այս արդյունքները զարգացնելու, մարզում քրեածին իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունից՝ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի բնակիչներ հանդիսացող, նախկինում սպանության, սպանության փորձի, ծանր մարմնական վնասվածներ հասցնելու և ավազակության համար դատապարտված, սակայն դատվածությունը չմարված և չհանված թվով 66 անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:

Տվյալների, նրանց վերաբերյալ առկա դատական ակտերի ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ այդ անձանցից շատերն առանձնացել են քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով, հարել են կրիմինալ շրջանակների, որոնց մասնակցությամբ բազմիցս արձանագրվել են քրեական աշխարհին հարիր «ռազբորկաներով», զենքերի և հանրային վտանգավորություն ներկայացնող այլ եղանակներով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածաշրջանի բնակիչներ են հանդիսանում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «օրենքով գող» Ա. Ջ.-ն, քրեական հեղինակություն հանդիսացող 11 անձինք, որոնցից ոմանք բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, ոմանք՝ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, և նրանց հանցավոր «հանձնարարականները», «ցուցումները» կատարողներից կարող են լինել մարզում բնակվող քրեական ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող վերոնշյալ անձինք:  

Առկա են տվյալներ նաև, որ հիշյալ անձանցից կամզված շրջանակները  մշտապես իրար հետ գտնվում են լարված հարաբերությունների մեջ, նրանց կամ նրանց մերձավոր շրջապատի անձանց մոտ և օգտագործվող ավտոմեքենաներում գրեթե մշտապես լինում են զենք, զինամթերք, որոնք ինքնին հանդիսանում են առավել ծանր հանցագորություններ կատարելու կարևոր նախադրյալներ և պայմաններ:

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին: Գրությամբ անհրաժեշտ է համարվել ամենօրյա օպերատիվ հսկողության տակ պահել նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 34-104-րդ, 112-րդ և 175-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար դատապարտված և քրեական ենթամշակույթին բնորոշ ակտիվ վարքագծով առանձնացող անձանց նկատմամբ և միջոցներ ձեռնարկել հանցավոր նոր արարքների հնարավոր կատարումը նախականխելու,  դրանց նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ: