Ինչու է Բրուքլին Բեքհեմի կինը՝ Նիկոլա Պելտցը, թշնամաբար վերաբերվում Ռոմեո Բեքհեմի ընտանիքին
Համացանցում տարածվել է տեղեկատվություն այն բանի մասին, որ Բրուքլին Բեքհեմի կինը չի կարողանում լավ հարաբերություններ հատատել Բեքհեմների ընտանիքի հետ։ Բանն այն է, որ Նիկոլա Պելտցը լարված հարաբերություններ ունի Ռոմեո Բեքհեմի ներկայիս սիրելիի հետ, և ինչպես հայտնում է Daily Mail-ը թշնամական հարաբերությունները բխում են հենց Նիկոլայից։
Ըստ աղբյուրների Բրուքլինի մայրը նույնիսկ կազմակերպել է ճաշկերույթ, որպեսզի հաշտեցնի երկու տղաների ընտրյալներին, սակայն դա չի հաջողվել․ ըստ Վիկտորիա Բեքհեմի՝ իր զավակի և նրա սիրելիի՝ Մի Ռեգանի մոտ ամեն ինչ շատ լուրջ է, ուստի պետք է շուտափույթ հաշտեցում, քանի որ երկու եղբայրների ընտանիքների միջև թշնամանքը նրանք չեն կարող ընդունել։
Հիշեցնենք, որ Նիկոլա Պելտցը և Բրուքլին Բեքհեմը ամուսնացել են 2022 թվականին: Նրանց ամուսնությունը նկարահանել է միայն Vogue ամսագիրը։