«Գերադասում եմ նրանց, ովքեր կրակում են մեջքից, քան նրանց, ովքեր անխնա ստում են՝ աչքերիս նայելով»․ Ժաննա Բուտուլյան
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ վզնոց, խոշոր ականջօղեր։ «Գերադասում եմ նրանց, ովքեր կրակում են մեջքից, քան նրանց, ովքեր անխնա ստում են՝ աչքերիս նայելով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։