Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները մայիսի 13-ին Սայաթ-Նովայի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 42-ամյա Արամ Կ.-ին, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: