Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին
Քիչ առաջ կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։
Տարոն Մանուկյանը ձերբակալվել էր Գյումրիում օրեր առաջ տարեց տղամարդկանց նկատմամբ տեղի ունեցած բռնության գործով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով։