Ավստրալացի սենատորը երեխային կրծքով կերակրել է խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալացի սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է երկրի պատմության մեջ առաջին օրենսդիրը, որը դաշնային խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է երեխային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սենատորը 3 ամսական դստերը կերակրելուն զուգահեռ ներկայացրել է առողջապահության ոլորտին վերաբերող օրինագիծ ու ակտիվ մասնակցել դրա քննարկմանը:
Աղբյուրը նկատում է, որ Ուոթերսի համարձակությունը գնահատվել է գործընկերների կողմից: Նրանցից մեկը նույնիսկ մոտեցել է, գրկել երեխային ու միառժամանակ պահել նրան, քանի դեռ մայրը զբաղված է եղել գործով:
Ուոթերսը պատմել է, որ նորածին դստերը նախկինում իր հետ տարել է մի շարք հանդիպումների, որոնց ներկա են եղել քաղաքական գործիչներ ու լրագրողներ: