Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դին
Երեկ՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասլանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է»,-գրել է կայքը։