Դասական պիջակ, կարճ տոպ, երկար վարսեր. Անի Երանյանի կտրուկ ոճափոխությունն ու շլացնող կերպարը
Արդեն տևական ժամանակ ԱՄՆ տեղափոխված Անի Երանյանը հայ հասարակության շրջանում դեռևս չի կորցրել իր հետաքրքրությունը:
Չնայած նրան, որ դերասանուհին ոչ մի սերիալում չի նկարահանվում, նախագծերում նույնպես պասիվություն է ցուցաբերում, սակայն համարվում է մերօրյա ամենաքննարկվող հայտնիներից մեկը: Հանրության հիմնական քննարկման առարկան Անի Երանյանի տղայական ոճն էր:
Սակայն Pressmedia.am-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին նախկին կերպարից կտրուկ անցում է կատարել և վերածվել էլեգանտ լեդիի: Անին իր մասնակցությամբ ֆոտոշութից տեսանյութ է հրապարակել, որտեղ հանդես է գալիս լայն սպիտակ տաբատով, սպիտակ տոպով ու պիջակով: Կերպարն ամբողջական են դարձրել սպորտային կոշիկները և թրենդային նուրբ ապարանջանը:
Հավելենք նաև, որ Անին երկարացրել է վարսերը, որն էլ ավելի է ընդգծում նրա հմայիչ կերպարը: