Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Legal

Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Շշի Մելոյի սպանության փորձի գործով ամբաստանյալներին.արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է բեկանել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» սպանության փորձի գործով արդարացման դատավճիռը և մեղավոր ճանաչել ամբաստանյալներին՝ դատապարտելով ազատազրկման 17, 19 և 20 տարի ժամկետով։ 

Հիշեցնենք, որ «Շշի Մելոյի» սպանության ենթադրյալ փորձը տեղի է ունեցել 2019թ օգոստոսի 2-ին՝ Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, 2022թ հունվարին արդարացրել է ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանին, Ջեմսիկ Մարտիրոսյանին և Պետրոս Էլբակյանին՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի և գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։ Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը և մեղավոր ճանաչել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքում։ Դատախազությունը պահանջում է Ջեմսիկ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել իրեն վերագրվող մյուս՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը։ Մասնավորապես, Ջեմսիկ Մարտիրոսյանի պաշտպանները պահանջում են արդարացնել Մարտիրոսյանին՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով ևս։ Պետրոս Էլբակյանի պաշտպանն էլ վերաքննիչ բողոքով վիճարկում է դեպքի վայրի քննության արձանագրության, ինչպես նաև իրեղեն ապացույցների՝ թույլատրելի ապացույց լինելու հանգամանքը:

Գործը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արշակ Վարդանյանի, Արսեն Նիկողոսյանի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան