Ինչպես են «Instagram-ի հարուստ երեխաներն» անցկացնում ամառային շքեղ հանգիստը (լուսանկարներ)
Instagram-ում արդեն 4 տարի գործող բլոգը, որն ստացել է «Ինստագրամի հարուստ երեխաները» անվանումը, ցուցադրում է, թե ինչպես են իրենց առօրյան անցկացնում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեծահարուստների երեխաները:
Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը, այս անգամ սոցցանցի հայտնի էջը հրապարակել է հարուստ երիտասարդների և համաշխարհային միլիարդատերերի ժառանգների շքեղ ամառային հանգիստը:
Ամռան առաջին ամիսն է դեռ ընթացքում, սակայն նրանք արդեն հասցրել են զարմացնել իրենց շրջագայություններով, որոնք իրականացնում են սեփական ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով:
Ճանապարհորդության ընթացքում նրանք հասցնում են օրորվել ջունգլիներում կախված հսկա ճոճանակին, ծննդյան տարեդարձ նշել Կալիֆոռնիայի ափերին լողացող նավում, Իտալիայի փողոցներով վարել շքեղ Ferrari-ն կամ մոտորանավակով շրջել Նյու Յորքով անցնող Հուդզոն գետում: