Քանի հայ «օրենքով գող» կա աշխարհում և ով է նրանցից ամենատարեցը
Ռուսական PrimeCrime.ru կայքը պարբերաբար թարմացնում է աշխարհում ապրող «օրենքով գողերի» ցանկը:
Իրավապահ մարմինների ունեցած տվյալներով՝ ներկայումս ողջ աշխարհում հաշվվում է 451 «օրենքով գող», որոնց մեծ մասը հետխորհրդային երկրների քաղաքացիներ են:
«Օրենքով գողերից» 115-ը գտնվում էն անազատության մեջ, իսկ 12-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, որոնց թիվը ներկայումս 258 է:
Թվաքանակի առումով հաջորդը ռուսներն են՝ 53:
Այդ դասկարգման աղյուսակում 3-րդը հայերն են: