«Ձեզ ստորաբար խաբում են». հաքերները կոտրել են Տիմատիի էջը
Այսօր առավոտյան ուկրաինացի հաքերները կոտրել են Տիմատիի VK-ի էջը և ուկրաինական քարոզչության տեսանյութ հրապարակել։ Այս մասին հայտնում է «Светские хроники» Տելեգրամ-ալիքը:
«Ձեզ ստորաբար խաբում են: Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի»,- գրված է հոլովակին կից:
Նշվում է, որ այժմ ամեն ինչ վերականգնված է, հրապարակումը հեռացվել է: