Ռոնալդուն կարող է հեռանալ Ռեալից՝ հարկերի վճարման հետ կապված մեղադրանքի պատճառով
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից, վստահեցնում է «A Bola»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի նման ցանկությունը պայմանավորված է իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների հետ:
Ռոնալդուն վճռական է տրամադրված, և նրա դիրքորոշումը քննարկման ենթակա չէ, ինչի մասին նա արդեն հայտնել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին մոտ 14,7 մլն եվրոյի չափ հարկերի վճարումից խուսափելու մեջ: Մասնավորապես, մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստը սա արել է 2010 թվականին ստեղծած հասարակական կազմակերպության միջոցով:
Ռոնալդուն մեղադրվում է այն գումարների չվճարման մեջ, որոնք ինքը ստացել է իր իմիջային իրավունքներից: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը 4 հանցագործության մեջ է մեղադրվում է Իսպանիայի հարկային մարմինների առաջ: