Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ է թաքնված Ֆաբերժեի հանրաճանաչ ձվերի ներսում
Ֆաբերժեի ձվերի ոսկերչական սերիայի մասին լսել են գրեթե բոլորը: Բայց շատերը հստակ չգիտեն թե ինչ են իրենցից ներկայացնում արվեստի այդ գործերը: Mediamag-ը առաջարկում է փոքրիկ էքսկուրս այս ամենաճոխ ոսկերչական իրի ստեղծման պատմության քառուղիներով և նաև իմանալ թե ինչ է թաքնված Ֆաբերժեի յուրաքանչյուր ձվի ներսում:
Հայտնի ռուս ոսկերիչ Կարլ Ֆաբերժեն ընտանեկան ֆիրմայի և ոսկերչական արվեստի վարպետների դինաստիայի գլխավորն էր: Սխալ կարծիք կա, որ հենց նա է «Ֆաբերժեի ձվերի» հեղինակը, բայց իրականում այս ոսկերչական գործի վրա աշխատել է հաջողակ ոսկերիչների մի ամբողջ խումբ: Հատուկ ներդրում ունի վարպետ Միխաիլ Պերխինը: Նրա հետ աշխատել են նաև մի շարք ոսկերիչներ տարբեր երկրներից, որոնց անունները, ցավոք, այդպես էլ անհայտ մնացին:
Ֆաբերժե ոսկերչական ֆիրմայի առաջին ձուն ստեղծվել է 1885թ. Ալեքսանդր 3-րդի պատվերով, որպես զատիկի անակնկալ կնոջը՝ Մարիա Ֆյոդորովնային: Ֆաբերժեն դարձավ արքունիքի ոսկերիչ և ամեն տարի սկսեց ստեղծել նմանատիպ գործ, միակը երկու վերապահումներով՝ յուրաքանյուր ձու պետք է լինի բացառապես յուրահատուկ և ամեն ձվի մեջ պետք է թաքցրած լինի անակնկալ:
Հստակ հայտնի է, որ Ֆաբերժեի ձվերը 71 հատ էին, բայց մինչ մեր օրերը հասել են 65-ը: Բոլորը պատրաստված են ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից: Երբեմն դրանք մեծ են բնական չափսերից և ավելի մեծ, քան թվում են նկարներում: Օրինակ որոշ ձվերի բարձրությունը տակդիրներով հասնում է մինչև 20 սմ: