«Կայուն, հաջողակ ու երիտասարդ աղջիկներին մեր երկրում չեն կարողանում ընդունել». Սոնա Եսայան
Պարուհի Սոնա Եսայանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
Հրապարակմանը կից նա գրել է.
«Կայուն, հաջողակ ու երիտասարդ աղջիկներին մեր երկրում չեն կարողանում ընդունել ու միշտ նախանձով ու չարությամբ են լցվում մարդիկ։ Փորձում են թերություններն առաջ քաշել , որոնք այնքան նկատելի չեն, որքան այն հաջողություններն ու աշխատանքը, որից մարդիկ վատ են զգում։ Փորձում են փնովել ու չարախոսել, իրենք իրենց ու շրջապատին համոզել, որ ամեն ինչ սխալ է արվում ու կարելիա մարդուն առանց նույնիսկ ճանաչելու անիմաստ որակավորումներ տալ։
Իմ կյանքն այս էս մարդկանցով էլ ա շրջապատված եղել ու ես ազատվել եմ իրանցից ու կան մարդիկ, որոնց նույնիսկ չեմ ճանաչում, բայց իրենք ինձ չեն ուզում բաց թողնել ու միշտ իմ յուրաքանչյուր արած-չարածը քննարկվում ա իրանց բոլորի կլոր սեղանի շուրջ ու ասեմ, որ արական սեռի ներկայացուցիչները չեն զիջում իգականին։
Տպավորությունա, որ կարծես բոլորի հաջողությունը իրենցից խլած լինեմ ու այն, ինչ կատարվում ա իմ կյանքում, դա պետք է իրենցը լիներ։
Բամբասելով, նախանձելով, չարախոսելով չես դառնալու ու չես ունենալու այն, ինչը դեռ չունես։ Դիմացինից չես խլելու այն, ինչն ինքը տարիների աշխատանքով ու ջանքերովա ստեղծել։
Ապրեք ձեր կյանքով…
Հենց ձեր քիթը դուրս գա ուրիշի տարածքից ու հայտնվեք ձեր տարածքում, աշխատեք, չչարախոսեք ու ջանաք ինքներդ ձեր համար, Աստված ձեզ էլ ուշադրություն կդարձնի»,- գրել է Սոնան։