Ես այն փոքրիկն եմ, ում անմահացրեց թուրք լրագրողուհին, երբ ես արդեն մահացել էի
Բարև Մարդիկ, ես Այլանն եմ, իմ անունը ձեզ դժվար ինչ-որ բան ասի։ Ես այն փոքրիկն եմ ում անմահացրեց թուրք լրագրողուհին, երբ ես արդեն մահացել էի։ Դե խեղդվել էի, ծովափին էի պառկել ու այդ պահից Երկիր մոլորակի ու մարդկանց մեջ ես այլևս չեմ քայլել, չեմ վազել։Իմ հետ են այս պահին իմ 5 ամյա եղբայրն ու մայրս։Մեր հետ ծնվեցին նաև ծնողներիս երազանքները՝ մեկս պետք է դառնար բժիշկ, մյուսն իրավաբան, կամ ինժիներ։
Ծնողներս մեզ փրկում էին պատերազմից, նավակ շատ էի նստել, անընդհատ թռչող ու տրաքող երկաթներից էինք փախչում, մեր փախուստներից երևի թե աշխարհը հոգնել էր ու ծովի ալիքները հավիտենական գրկեցին մեզ։Բայց հայրիկիս երազանքները մեր հետ մահացան, նա միայն կարողացավ հաղթել ծովին, բայց կորցրեց մեր ժպիտբերը(պապ սիրում եմ քեզ)։ Նա միշտ էլ ուժեղ է եղել, որ կարողանայի մեծանալ պարտադիր նրա նման էի դառնալու։
Չէ, ես աշխարհից նեղացած չեմ սիրում եմ բոլորին ու խնդրում եմ ընդամենը մեկ բան։ Պաշտպանեք մայրերին, երեխաներին ու հայրերին, ինձ այստեղ նոր ընկերներ պետք չեն, իրանք առանց այդ էլ շատ են։Շնորհավորում եմ իմ ու մնացած երեխաների հունիսի մեկը։Ես Այլանն եմ...Նկարում` ես եմ...