Մեմֆիս Դեպայը չի օգնի «Բարսելոնային» առաջիկա խաղերում
«Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը չի կարողանա օգնել իսպանացի Չավիի գլխավորած թիմին առաջիկա հանդիպումներում, հաղորդում է իսպանական Marca-ն։
27-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից հետո։ Նա չի խաղացել հունվարի 12-ից։ Մեմֆիսը չի մասնակցի նաեւ իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին փետրվարի 17-ին եւ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպմանը փետրվարի 20-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում