Ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Հանրային հեռուստաընկերության ընտրությունը կանգ է առել նրա վրա, սակայն մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։ Rosa Linn-ը Վանաձորում է ապրում։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։«Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։
Ավելին՝ այստեղ