Լուկաշենկոն ասել է, որ «Աստծուն բելառուս է համարում»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Աստծուն բելառուս է համարում։
Յութուբյան Solovyov Live ալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում նա պատասխանել է հաղորդավարի հետևյալ հարցին՝ «Ուրեմն Աստված այսօր բելառո՞ւս է»։
«Այո, ոչ միայն այսօր: 90-ականների կեսերին նա ինձ գցեց այս տապակի մեջ, ու երբեմն էլ օգնում է»,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը։