ՊՍԺ-ն պատրաստ է հեռացնել Լեոնարդոյին, որպեսզի հրավիրի Զիդանին
Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, ՊՍԺ-ի ղեկավարությունը կանի ամեն բան, որպեսզի ակումբի գլխավեր մարզիչ նշանակվի Զինեդին Զիդանը։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամռանը լքելու է Ֆրանսիան, որից հետո նրան փոխարինելու թիվ մեկ թեկնածուն Զիդանն է։
Ֆրանսիական գրանդի ղեկավարները պատրաստ են հանուն Զիդանին հրավիրելու հեռացնել մարզական տնօրեն Լեոնարդոյին, քանի որ Զիդանը չի ցանկանում աշխատել վերջինիս հետ։