22-ամյա մարզիկին հայտնաբերել են մահացած
Խառը տիպի մենամարտերի ֆրանսիացի մարզիկ Պյեր Լյուդեին հայտնաբերել են մեռած՝ Մարսելի իր բնակարանում։ այս մասին հայտնում է L’Ardennais-ն։
Բացի Խառը տիպի մենամարտերի առաջնությունում հանդես գալուց, 22-ամյա Լյուդեն ծառայում էր նաեւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատում։ Իրավապահները կարծում են, որ երիտասարդ մարզիկը ինքնասպանություն է գործել։ Հիշեցնենք, որ Պյեր Լյուդեն պրոֆեսիոնալ մակարդակում սկսել է հանդես գալ 2017 թվականից։
Ավելին՝ այստեղ