Մանուել Նոյերն ամուսնացել է Իտալիայում (լուսանկարներ)
Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ամուսնացել է իր ընտրյալի՝ 24-ամյա ուսանողուհի Նինա Վայսի հետ:
31-ամյա դարպասապահի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում, հայտնում է «Bild»-ը:
Հիշեցնենք՝ Նոյերը Նինա Վայսի հետ սկսել է հանդիպել 2015 թվականից, իսկ Սուրբ Ծնունդին նշանադրվել է նրա հետ:
Նշենք՝ դարպասապահը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, այդ իսկ պատճառով տեղաշարժվել է հենակների օգնությամբ:

