Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է․ կազմակերպիչը հաստատում է
Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս տեղեկությունը Tert.am Life–ի հետ զրուցում հաստատեց համերգի կազմակերպիչ ընկերության՝ Prime Production-ի հիմնադիր տնօրեն Էդգար Օկտանյանը։
Վերջինս չցանկացավ խոսել թեմայի մասին, միայն հաստատեց, որ համերգը չեղարկել են։
Նշենք, որ Մորգենշտերնի համերգը պետք է կայանար մարտի 11–ին ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կազմակերպիչները խոստանում էին աղմկահարույց համերգ, տոմսերի վաճառքն իրականանում էր բավականին մեծ արագությամբ, սակայն Հայաստանում այս լուրը միանշանակ չընդունվեց։ Համերգը մեծ քննադատության արժանացավ, շատերը կոչ էին անում բոյկոտել այն, քանի որ ռուս ռեփերի ճակատին դաջված է «666»։ Նա միշտ աչքի է ընկնում իր արտառոց կերպարով ու արարքներով: